Սփյուռք

Վրաստանում Հայաստանի դեսպանը Ռուսթավիում մասնակցել Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում Հայաստանի դեսպանը Ռուսթավիում մասնակցել Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել է Ռուսթավի քաղաք և մասնակցել Վիրահայոց Թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր, կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում կազմակերպված Սուրբ Հարության տոնին նվիրված տոնական միջոցառմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, Ռուսթավիի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը բացման իր խոսքում անդրադարձել է օրվա խորհրդին, ինչին հետևել է կրթամշակութային կենտրոնի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում կարևորել է կենտրոնի դերն ու նշանակությունը հայապահպանության գործում։

Միջոցառման ավարտին դեսպան Սադոյանը զրուցել է Ռուսթավիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերն ու նշել, որ հնարավորության սահմաններում դրանք լուծում կստանան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում