Միհրան Հակոբյանը վտանգներ չի տեսնում Հայաստանում Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանման հնարավոր տեղակայման մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Ռազմական ոստիկանությունը Հայաստանում զբաղվելու է իր զինվորների կարգուկանոնով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Պետք է հասկանալ, թե ռուսական բանակի ռազմական ոստիկանությունն ինչ կարգավիճակով է լինելու և կոնկրետ ինչ խնդիրներով է զբաղվելու։ Ես համարում եմ, որ իրենք պետք է ունենան այստեղ ՌՈ ստորաբաժանում և պետք է զբաղվեն իրենց զինվորականների կարգուկանոնով, հանցագործությունների խնդիրներով։ Մենք չպետք է զբաղվենք այդ հարցերով կամ մտնենք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածք և խնդիրները լուծենք»,- ընդգծեց պատգամավորը։

Նրա կարծիքով՝ նոր պայմանագրի կնքվելու քննարկումները ցույց կտան, թե ինչ քանակության ռազմական ոստիկան է լինելու։

«Հնարավոր է՝ լինեն 30-ը, որոնցից 20-ը գործեն Գյումրիում, քանի որ այնտեղ խմբավորումը քանակի առումով ավելի մեծ է, մյուս 5-ը՝ Մեղրիում, քանի որ այնտեղ էլ սահմանապահներ կան, ինչպես նաև Երևանում՝ Էրեբունու օդանավակայանում ։ Շատ կարևոր փաստ է, որպեսզի հենց ՌԴ ՌՈ-ն զբաղվի այդ բոլոր ստորաբաժանումների կարգուկանոնով»,- շեշտեց Միհրան Հակոբյանը։

Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ վտանգներ բացարձակապես չի տեսնում ։

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին