Տնտեսություն

Միացյալ Նահանգները վերականգնել է GSP ռեժիմը Հայաստանից արտահանողների համար

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները վերականգնել է GSP ռեժիմը Հայաստանից արտահանողների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի թիվս այլ երկրների, վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը Հայաստանից արտահանողների համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալությանկայքից: Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա ապրիլի 22-ից և կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Տարվա սկզբից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածն այն ընկերությունները, որոնք ներմուծում են իրականացրել ու վճարել են ավելի բարձր մաքսատուրք, քան նախատեսված էր GSP-ի շրջանակներում, հետ կստանան իրենց գումարները:

Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ներքո 3451 ապրանքատեսակ 129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝Հայաստանից, կարող է արտահանվել ԱՄՆ արտոնյալ պայմաններով՝ զեղչված կամ առանց մաքսային վճարների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում