ՊՊԾ գնդում զոհված ոստիկաններից 2-ի մարմիններին նաև բութ գործիքների վնասվածքներ են եղել. նոր մանրամասներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը 2016թ. հուլիսի 17-ին գրաված զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստին հրապարակվել են գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրումտեղի ունեցած դատական նիստի ընթացքում փորձաքննության արդյունքները հրապարակել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայն փորձաքննության արդյունքների` զոհված ոստիկաններից երկուսի` Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից, առկա են եղել նաև բութ առարկայով հասցված վնասվածքներ:

Փորձաքննության արդյունքները վկայում են այն մասին, որ գնդի գրավման ժամանակ զոհված ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող և միջանցիկ վնասվածքից:

Համաձայն փորձաքննության արդյունքների` Յուրի Տեփանոսյանի մահը վրա է հասել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումից՝ ողնաշարի պարանոցային հատվածի և գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետևանքով, որը մահվան հետ անմիջական կապի մեջ է եղել: Բացի հրազենային վիրավորումից, Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա` կրծքավանդակի հետին մակերեսին, հայտնաբերվել է սալջարդ, որը պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ սուր եզր ունեցող կույր առարկայով:

Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի մարմնին մեկ հրազենային վնասվածք է եղել, ինչպես նաև քերծվածքներ նրա դեմքի և նախաբազկի ձախ հատվածում, որոնք ևս առաջացել են կենդանության օրոք՝ մահվանից ոչ շատ առաջ: Այդ վնասվածքները` ըստ փորձաքննության եզրակացության, հասցվել են բութ առարկայով և անմիջական կապի մեջ չեն գտնվում Վանոյանի մահվան հետ:

Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել է օգոստոսի 13-ին հիվանդանոցում: Նրա սպանության մեջ մեղադրվում է ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամ Արմեն Բիլյանը: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը սպանվել է գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին: Նրա և Յուրի Տեփանոսյանի (մահացել է 2016թ. հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից)սպանության մեջ մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:

Հայերեն English

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Երևանում անցկացվել է Էդուարդ Խաչատրյանի հիշատակին նվիրված ձյուդոյի թիմային մրցաշարը

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ