ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սելին Դիոնն իր բոլոր համերգները մի քանի ամսով չեղարկել Է լսողության հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Facebook-ում արտիստուհու Էջում:
Դիոնի ներկայացուցիչները բացատրել են, որ նրա լսողությունը խաթարվել Է մոտավորապես մեկուկես տարի առաջ: Նրանց խոսքով՝ հիվանդության պատճառով նրա համար շատ դժվար Է երգել, եւ եթե առաջ նրան օգնում Էին ականջի տարբեր կաթիլներ, ապա այժմ արտիստուհուն վիրահատական միջամտություն կպահանջվի:
«Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր պլանավորել Էին ժամանել Լաս Վեգաս՝ ներկա լինելու իմ շոուին: Ես գիտեմ՝ դուք որքան եք վշտացած, ինձ համար Էլ շատ ցավալի Է»,-հայտարարել Է Դիոնը: Դիմումի հեղինակները խոստացել են վերադարձնել տոմսերի գումարը: Դիոնի հաջորդ ելույթը, նրանց խոսքով, կկայանա մայիսի վերջին: