Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի մեծ համերգի կազմակերպման համար հատկացվեց 421 մլն դրամ
1 րոպեի ընթերցում
![Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի մեծ համերգի կազմակերպման համար հատկացվեց 421 մլն դրամ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/927236.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տեղի կունենա մեծ համերգ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համերգի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվեց 421 մլն դրամ:
Վերջինս իր հերթին միջոցները նվիրաբերության մասին պայմանագրի հիման վրա տրամադրելու է «Մեցցո Պրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: