Տնտեսություն

Հայաստանն Իրանի և Թուրքմենստանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները. մրցունակ առաջարկ դեռ չկա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, սակայն այս պահին մրցունակ առաջարկ չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: «Մենք դեռևս մրցունակ առաջարկ չունենք: Առաջարկը պետք է լինի այնպիսին, որ առաջարկվող գազի գինն ավելի էժան լինի, քան մենք ստանում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մանուկյանը:

Հարցին՝ ի՞նչ հնարավորություններ կան, որ Հայաստանը կարող է ռուսական գազին այլընտրանք ունենալ, նախարարն ասաց, որ շոշափելի արդյունքների մասին խոսելն այս պահին վաղ է:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ քաղաքական խնդիր կա և Հայաստանն ավելի շահագրգռված է հենց Ռուսաստանից գազ ձեռք բերել, նախարարը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն չկա»:

Անդրադառնալով հարցին, որ Իրանի տարբեր դեսպաններ հայտարարել են, որ Իրանը պատրաստ է Հայաստանին նպաստավոր պայմաններով գազ տալ, ինչո՞ւ չի ստացվում համաձայնության հասնել, Աշոտ Մանուկյանը պնդեց, որ Հայաստանը Իրանից մրցունակ առաջարկ չի ստացել:

Հայերեն English Русский

Պաղեստինի նախագահը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատ արձակել բոլոր պատանդներին

Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար

Թուրքիայում ձևավորվել և այսօր էլ գործում է ապարտեիդի ռեժիմ. Թաներ Աքչամ

Հայտարարվել է Քաջարանի թունելի կառուցման և թունելին մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում

Արաղչին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը

Էստոնիան պլանավորում է ռազմաբազա ստեղծել Ռուսաստանի հետ սահմանի մոտ