Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը 

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է անպարտելի մնալ Եվրոպայի անհատական առաջնությունում և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից իրենց պարտիաները շահեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը (ով հաղթեց Հրանտ Մելքումյանին), Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արտավազդ Հայրապետյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Արշակ Մելքոնյանը և Հայկ Երիցյանը:

Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը միակ շախմատիստն է, ով 4 հնարավորից հավաքել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցներից 138-ը գրոսմայստերներ են: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն է: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում