Սպորտ

Երևանում բռնցքամարտի միջազգային մրցաշար կանցկացվի 

1 րոպեի ընթերցում

Երևանում բռնցքամարտի միջազգային մրցաշար կանցկացվի 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերին բռնցքամարտի միջազգայի մրցաշար կանցկացվի, որը կկրի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: «Այս տարի սեպտեմբեր ամսին մենք կանցկացնենք միջազգային մրցաշար, որում կփորձենք ցույց տալ, թե մենք ինչ որակների միջազգային մրցաշար կարող ենք անցկացնել: Որն էլ նախապայման կհանդիսանա, որ AIBA-ն համաձայնի 2019 թվականին Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացնել Հայաստանում: Այն կկրի Վլադիմիր Ենգիբարյանի անունը և մեծահասակների Ա դասի մրցաշար է լինելու: Տեսնենք, քանի երկիր կմասնակցի»,-ասաց Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում