Սպորտ

Հայտնի է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որով ընտրանին կմասնակցի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, արդեն հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդամմբ` բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում Օլիմպավանում, որին մասնակցում է 17 բռնցքամարտիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ ազգային հավաքականը նախապատրաստվում է մարտի 25-ից ապրիլի 1-ը Ռումինիայի Թարգուջի քաղաքում կայանալիք Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը:

Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյան, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում