Ադրբեջանի քայլերը նախընտրական շոուներ են. Թեւան Պողոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման միջազգայինկենտրոնիղեկավար Թեւան Պողոսյանը կարծում է, թե չպետք է զարմանալ, որ Ադրբեջանը իր նախընտրական փուլում փորձում է տարբեր միջոցառումներով ցույց տալ իբր իր տարածաշրջանային կարեւորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մարտի 15-ին Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների՝ Բաքվում կայացած քառակողմ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս շրջանում փորձում է իրեն ցույց տալ որպես նախաձեռնող եւ մի երկիր, որն իր խոսքն ունի տարածաշրջանում: «Ինչ է այն անում. առաջինը, իր կոպիտ հայտարարություններն է հնչեցնում առնվազն մեր հանդեպ (Երեւանին անդրադարձը, զորավարժությունները), իսկ հիմա փորձում է տարածաշրջանային մեծ ծրագրեր իրականացնել՝ օգտվելով նրանից, թե ինչ խնդիրներ են ձեւավորվել, որտեղ այլ երկրները կարող են հետաքրքրություն ունենալ եւ միանալ այդ ծրագրերին»,-ասաց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով, եթե նախկինում բավականին հայտնի ձեւաչափով հանդիպում կայացած լիներ, այն է՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, ապա դա կդիտվեր որպես հերթական, իսկ այս քառակողմ հանդիպումը չի կարելի դիտարկել որպես հերթական, քանի որ միացել է նաեւ Իրանը: «Ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ Իրանը երկիր է, որն ունի իր շահերը. ինչո՞ւ չպետք է Իրանը ունենա լավ հարաբերություններ իր հարեւանների հետ, որոնց մեջ եւ՛ Հայաստանն է, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը: Իրանի յուրահատկությունն էլ հենց այն է, որ միշտ կարողացել է լեզու գտնել, հարաբերություններ պահպանել իր հարեւանների հետ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Թեւան Պողոսյանը նշեց, որ աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցող միջոցառմանը, որին մասնակցում է Ադրբեջանը, միանշանակ պետք է արծարծվի Ղարաբաղի հարցը: «Բնականաբար, այս միջոցառմանը չէինք կարող մասնակցել, սակայն մենք պետք է միշտ պատրաստ լինենք տարբեր հարթակներում Ղարաբաղի շահերը պաշտպանելու. այլ խնդիր է, որ մենք պետք է ժամանակին աշխատեինք, որ Իրանի եւ Վրաստանի մեր գործընկերները թույլ չտային հակահայկական դիրքորոշումներ»,-ընդգծեց կենտրոնի ղեկավարը:

Թեւան Պողոսյանը համոզված է՝ մինչ ընտրությունները Ադրբեջանը շարունակելու է ակտիվորեն կազմակերպել նման միջոցառումներ:

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին