Մշակույթ

Թայլանդի Թագավորության արքայադուստրն այցելել է Մատենադարան

1 րոպեի ընթերցում

Թայլանդի Թագավորության արքայադուստրն այցելել է Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդի Թագավորության արքայադուստր Նորին Գերազանցություն Մահա Չակրի Սիրինդհորնը մարտի 16-ին այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մատենադարանից:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը:

Արքայադուստրը շրջայց կատարեց նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացավ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին: Շրջայցից հետո տեղի ունեցավ նվերների փոխանակում:

Այցի ավարտինիր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառեց «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյան»-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում