«Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը հիմնանորոգում է ոռոգման ցանցը

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնան գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին սկսելու, հողօգտագործողին ջրով ապահովելու նպատակով «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ) սկսել է ոռոգման ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արտաշատ» ՋՕԸ տնօրեն Արթուր Ղազարյանն ասաց, որ ներքին ցանցերը տիղմից մաքրելու եւ հետագա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Արտաշատի շուրջ 54 համայնքներում տեխնիկան աշխատում է ողջ օրը:

Վեդի քաղաքում 1 կմ 500 մ հողային հունով ջրատարը պատվել է երկաթբետոնե կիսախողովակներով, ինչի շնորհիվ 100 հա տարածքները ամբողջովին կջրարբիացվեն: Դրանք նախկինում ոռոգվում էին դժվարությամբ եւ ոչ լիարժեք: Այգեզարդում ջրատարի 230 մ երկարությամբ հատվածը նույնպես պատվում է երկաթբետոնե կիսախողովակներով:

Շուտով ավարտին կմոտենան Արտաշատի տարածաշրջանի ոռոգման ներքին ցանցի նորոգման աշխատանքները: Այստեղ 800 մ քայքայված խողովակաշարը (ինչի հետեւանքով տեղի էր ունենում ջրի 50 տոկոս կորուստ) փոխարինվում է նոր կիսախողովակներով: Այժմ արդեն գյուղացին ստիպված չի լինի 1-2 օր սպասելու՝ մինչեւ ջուրը հասնի հողամաս:

Համաժամանակյա աշխատանքներ են իրականացվում նաեւ Բաղրամյան համայնքի 600 մ տարածքի վրա: Ավարտվել են Այգեպատի 460 մ ջրատարի հիմնանորոգման, կիսախողովակների տեղադրման աշխատանքները:

Կուտակված տիղմի մաքրման աշխատանքներ են ընթանում Մխչյանի 94 կմ երկարություն ունեցող ջրատարում:

Նորոգման աշխատանքներ են ընթանում նաեւ պոմպակայաններում: Թարմացվում են պոմպերի պահեստամասերը: Աշխատանքներ են տարվում նաեւ Քաղցրաշեն-Նարեկ համայնքների պոմպակայաններում:

Ղազարյանը նշեց, որ նախատեսվում է իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ ընդգրկված է շուրջ 20 համայնք: Արդեն սկսվել են հողօգտագործողների հետ պայմանագրերի կնքման աշխատանքները: «Չնայած տարին սակավաջուր է, սակայն հնարավոր բոլոր միջոցները կօգտագործվեն, որպեսզի ոռոգման տարեշրջանին հողագործները ջրի խնդրի չունենան, եւ ցանք կատարելուց հետո չկանգնեն փաստի առաջ»,-հավելեց նա:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը