Տնտեսություն

Տեղումնառատ գարուն է սպասվում. Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Տեղումնառատ գարուն է սպասվում. Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում երաշտի վտանգ կա, թե ոչ, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնն առայժմ տեղեկություններ չի հաղորդում: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նման կանխատեսումներ առայժմ չկան:

Մեր այն դիտարկմանը, թե ձմեռն աչքի ընկավ քիչ տեղումներով, Գագիկ Սուրենյանը նշեց, որ դա դեռ հիմք չէ երաշտի մասին խոսելու համար:

«Գարունը դեռ նոր է սկսվել, այս պահին կարող ենք ասել, որ տեղումնառատ գարուն է սպասվում»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում