Սպորտ

Եվրոպայի առաջնությունում նպատակս լավագույն 23-ի մեջ մտնելն է. Հրանտ Մելքումյան 

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի առաջնությունում նպատակս լավագույն 23-ի մեջ մտնելն է. Հրանտ Մելքումյան 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանի կարծիքով, Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել:

«Եվրոպայի այս առաջնության կազմը շատ ուժեղ է, սովորականից առավել ուժեղ: Եվրոպայի այս առաջնությունում իմ նպատակը լավագույն 23 շախմատիստների ցուցակ մտնելն է, ինչն իրավունք կտա մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մելքումյանը:

Մարտի 16-29-ը Վրաստանի Բաթում քաղաքում տեղի կունենա Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունը: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում են 138 գրոսմայստեր:Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն մեր երկրի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը: Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Ընդհանուր առմամբ մեկնարկի դուրս կգա Հայաստանի 34 պատվիրակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում