Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը նախապատվություն է տալիս պաշտպանողական և պատժիչ, իսկ Ադրբեջանը՝ հարձակվողական զինատեսակների. փորձագետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանը նախապատվություն է տալիս պաշտպանողական և պատժիչ, իսկ Ադրբեջանը՝ հարձակվողական զինատեսակների. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի կողմից սպառազինության գնումների կառուցվածքը ելնում է այն նպատակներից, որ հետապնդում են երկրները. ըստ այդմ՝ Հայաստանն ավելի շատ նախապատվությունը տալիս է պաշտպանական, ինչպես նաև պատժիչ հարվածներ հասցնելու համար նախատեսված զինատեսակներին, մինչդեռ Ադրբեջանի նախապատվությունը հստակ է՝ այն ամենը, ինչ պետք է հարձակվողական օպերացիայի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտիփորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ուշագրավ համարելով նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը սպառազինության իր պահանջմունքը մեծամասամբ բավարարում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից արվող մատակարարումների հաշվին:

«Մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչ նպատակներ են հետապնդում այդ գնումները, դրանք ստիպում են անել հետևություններ և մշակել համապատասխան հակաքայլեր: Ես կարծում եմ, որ ուղղակի օրվա հրամայական է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր պաշտպանական և անվտանգության քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը»,- ասում է փորձագետը:

Նրա գնահատմամբ՝ ինտենսիվացնելով այդ ուղղությունները, Հայաստանը պետք է հասնի նրան, որպեսզի Ադրբեջանի համար պատերազմի սանձազերծման քաղաքական գինը դառնա անընդունելի: Փորձագետը շեշտում է, որ սա առաջին հերթին արտաքին քաղաքականության գործառույթն է:

Միևնույն ժամանակ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է, որ Հայաստանը չպետք է մոռանա բանակի արդիականացման մասին, որպեսզի Ադրբեջանի համար գայթակղության որևէ տեղ չմնա: «Պետք է այնպես անել, որ նրանց մտքով անգամ չանցնի, որ կարող են հաջողության հասնել, եթե նույնիսկ պատրաստ լինեն այդ բարձր և անընդունելի քաղաքական գինը վճարել և պատերազմ սանձազերծել»,- եզրափակեց փորձագետը:

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (ՍԻՊՐԻ) մարտի 12-ին նոր զեկույց է հրապարակել սպառազինությունների համաշխարհային առևտրի վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ Հայաստանը զենքի ներկրման ծավալով աշխարհում 54-րդ երկիրն է: Վերջին երկու տարիներին Հայաստանը ներկրել է 124 միլիոն դոլարի զենք՝ հիմնականում ՌԴ-ից: Ադրբեջանը, որը վերջին երկու տարիներին 551 միլիոն դոլարի զենք է ներկրել, սպառազինության ներկրման ծավալով 27-րդն է աշխարհում: Ադրբեջանը հիմնականում զենք է ներկրել Ռուսաստանից և Իսրայելից:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում