Սպորտ

Հաճելի է սև խաղաքարերով հաղթել Լևոնին. Վլադիմիր Կրամնիկ 

1 րոպեի ընթերցում

Հաճելի է սև խաղաքարերով հաղթել Լևոնին. Վլադիմիր Կրամնիկ 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը խոսել է Լևոն Արոնյանի նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Հավակնորդների մրցաշարում փորձում եմ գլխով մտածել և ավելի շատ եմ շախմատով զբաղվում: Չեմ ասում, թե մյուսները քիչ են մտածում: Իմ առավելությունը իմ տարիքի մեջ է: Ես ուշադրություն չեմ դարձնում մրցաշարային աղյուսակին: Իհարկե, միշտ էլ հաճելի է, որ արդեն 2,5 միավոր ունեմ: Հաճելի է սև խաղաքարերով հաղթել Լևոնին: Սակայն դեռևս չեմ մտածում մրցաշարում հաղթելու մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Կրամնիկը:

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկից կրած պարտությունից հետո Արոնյանը մնաց նույն 1 միավորով և նախավերջին տեղում է: Առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում