Արմավիրի մարզում ոռոգման ջրի հետ կապված հարցը շատ առաջնային և մտահոգիչ է. մարզպետի հարցազրույցը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում ոռոգման ջրի հետ կապված հարցը շատ առաջնային և մտահոգիչ է: Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու տեսանկյունից այս տարվա բնակլիմայական պայմանները հուսադրող չեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

-Պարոն մարզպետ, 2017 թվականն ինչպիսի՞ տարի էր Արմավիրի համար: Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

- 2017 թվականն Արմավիրի մարզի համար բավականին դժվար և խնդիրներով հագեցած տարի էր, որը միասնական ուժերով հնարավոր է եղել պատվով հաղթահարել: Անցնող տարում ամբողջությամբ ապահովվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով և մարզպետարանի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը:

2017-ին մարզում ՀՀ պետական բյուջեի և այլ աղբյուրների միջոցներով իրականացված ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրերի ծավալը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ: Նշված գումարի շրջանակներում տարբեր ներդրումային ծրագրեր են իրականացվել մի շարք ոլորտներում, որոնք միտված են եղել մարզային տնտեսության զարգացմանն ու մարզի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

-Մարզպետարանի աշխատանքներում որո՞նք են լինելու 2018 թվականի առաջնահերթությունները: Ի՞նչ խնդիրների ու ծրագրերի վրա եք առաջնային կենտրոնանալու:

- 2018 թվականին ՀՀ Արմավիրի մարզպետարանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել մարզի կայուն զարգացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին կապերի խթանման և ազգաբնակչության համար առավել բարեկեցիկ կյանք ապահովելու ուղղությամբ:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան այրերի ղեկավարությամբ և մեր անձնվեր աշխատանքով ու համատեղ ջանքերով 2018 թվականին մենք նոր հաջողություններ ենք արձանագրելու բոլոր ոլորտներում: Մեզ հաջողվելու է ընդլայնել ներդումային ծրագրերի ծավալը, նոր աշխատատեղեր ստեղծել, բարեկարգել ճանապարհները, լուծել ոռոգման համակարգի խնդիրները, վերանորոգել դպրոցներն ու բուժհաստատությունները...:

-Պարոն Ղահրամանյան, սովորաբար եղանակային անբարենպաստ պայմանների, հատկապես կարկուտի պարագայում, զգալի տուժում են Արմավիրի մարզում հողատարածքներ ունեցող գյուղացիները: Կխնդրեմ ներկայացնել, թե մարզում հողատարածքները կարկուտից պաշտպանելու առումով ի՞նչ աշխատանքներ են կատարվում, քանի՞ հակակարկտային կայան է ներկայում գործում, արդյո՞ք նորերն այս տարի սպասվում են:

- Ինչպես նկատել եք, յուրաքանչյուր տարի մարզի գյուղատնտեսությունը մեծ վնաս է կրում բնական աղետներից, հատկապես` կարկուտից: Մեր կողմից մշտապես հետևողական աշխատանքներ են տարվում մարզում հակակարկտային կայանների ավելացման և դրանով պայմանավորված հնարավոր վնասների նվազեցման ուղղությամբ: Այժմ մարզում գործում է 207 հակակարկտային կայան և ավարտվել է 1 հրթիռային կայանի տեղադրումը, որն արդեն պատրաստ է գործարկման: Հարկ եմ համարում նշել նաև, որ համայնքներում բացատրական աշխատանքներ են տարվում 79 հեկտարի վրա հակակարկտային ցանցեր տեղադրելու ուղղությամբ, որի համար մշակվել է նաև սուբսիդավորման ծրագիր:

- Մարզի համար, ոչ պակաս կարևոր խնդիր է ոռոգման ջրի հարցը: Հաճախ դրա բացակայության պատճառով գյուղացիների շրջանում դժգոհություն է առաջանում: Այս ձմեռը, կարծես տեղումնառատ չէր: Ի՞նչ կանխատեսումներ կան ոռոգման ջրի ապահովման հետ կապված: Արդյո՞ք սակավաջրություն կանխատեսվում է, եթե այո, ապա ի՞նչ լուծումների շուրջ կան քննարկումներ:

- Ոռոգման ջրի հետ կապված հարցն իսկապես շատ առաջնային և մտահոգիչ է մեզ համար: Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու տեսանկյունից այս տարվա բնակլիմայական պայմանները հուսադրող չեն և ոռոգման ջրի հնարավոր պակասը լրացնելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին ` մարզում նոր խորքային հորեր հորատելու և հները վերականգնելու նպատակով: Արդեն պարզ է, որ առաջնահերթության կարգով 8 համայնքում 23 նոր խորքային հոր կհորատվի, իսկ 14-ը կվերանորոգվի: Կախված եղանակային պայմաններից` ևս 9-ը համայնքում կհորատվի 13 խորքային հոր, 2-ն էլ կվերանորոգվի:

- Պարոն Ղահրամանյան, հաճախ խոսվում է այն մասին, որ տարբեր մարզերում դեռ շարունակում է խնդիր մնալ հողատարածքների չմշակման հարցը: Այդ առումով Արմավիրի մարզում ի՞նչ իրավիճակ է, վերջին տարիների դինամիկան ինչի՞ մասին է խոսում:

- Նախ նշեմ, որ վերջին տարիներին ՀՀ Արմավիրի մարզում ավելանում են մշակովի հողատարածքները: 2017 թվականին մարզում փաստացի մշակվել է 49 հազար հեկտար հողատարածք: Սակայն ունենք դեռևս չմշակվող շուրջ 13 հազար հեկտար հողատարածք: Համապատասխան հողատարածքները չմշակելու հիմնական պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է, հողի ցածր բերքատվությունը, սեփականատերերի` երկրից դուրս գտնվելը..:

- Կառավարությունը վերջին շրջանում հատուկ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության զարգացմանը: Արմավիրում այդ ոլորտի զարգացման ի՞նչ հնարավորություններ կան:

- ՀՀ Արմավիրի մարզում կան բոլոր հնարավորությունները հոգևոր-մշակութային, էթնիկ, գյուղական, ագրո և էկո տուրիզմի զարգացման համար՝ զբոսաշրջությունը դարձնելով մարզի տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը: Մարզի զբոսաշրջային ներուժը հիմնականում ներկայացվում է հարուստ պատմամշակութային արժեքներով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը՝ Այղր լիճը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները:

ՀՀ Արմավիրի մարզում արդեն իսկ կան առանձին կազմակերպություններ, որոնք զբաղվում են հոգևոր-մշակութային և էթնիկ տուրիզմով: Նրանց հաջողված փորձի տարածումը մարզի այլ համայնքներում նպաստավոր գործոն է զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Հայերեն English Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին