Միջազգայնագետը Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում որեւէ փոփոխություն չի կանխատեսում  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում որպես ամենահավանական թեկնածու տեսնում է Վլադիմիր Պուտինին: Նրա խոսքով՝ թեպետ Միացյալ Նահանգներում կա որոշակի հույս, որ Ռուսաստանում տեղի կունենան փոփոխություններ, եւ Պուտինը չի վերընտրվի, այնուամենայնիվ, միջազգայնագետը բացառում է այս սցենարը:

«Վլադիմիր Պուտինի վարկանիշը շատ բարձր է: Այսօր նա մրցակիցներ չունի, նույնիսկ ըստ էության, կարելի է ասել, նրա ընտրությունը կանխատեսելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հայ համայնքը աջակցելու է Վլադիմիր Պուտինին, եւ նա, ինչպես եւ նախորդ ընտրություններին, կանխատեսում է հանդարտ, առանց բախումների ընթացք:

Միջազգայնագետի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդային ալիքը հարվածելու է նաեւ Հայաստանին եւ Հայաստանի տնտեսությանը:

«Չեմ պատկերացնում, որ ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում որեւէ փոփոխություն կլինի, պատժամիջոցները կպահպանվեն եւ կխորանան: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, տնտեսական թիվ մեկ գործընկերը, եւ ՌԴ տնտեսական ծանր վիճակը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի վրա: Այլ խնդիր է այն, որ ԱՄՆ պատժամիջոցները՝ ուղղված ռազմարդյունաբերության գիգանտների դեմ, միգուցե եւ վտանգ ներկայացնեն Հայաստանի համար, քանի որ ընդամենը մեկ հնարավոր շուկա կա, որտեղից Հայաստանը զենք է ձեռք բերում: Դա Ռուսաստանն է: Այսինքն՝ եթե այդ պատժամիջոցները նաեւ ՌԴ կազմակերպությունների դեմ կիրառվեն, դրա պատճառով՝ նաեւ Հայաստանի, կնշանակի տարածաշրջանում զորքի եւ զինված ուժերի հավասարակշռությունը կխախտվի, ինչը վտանգավոր է, իսկ մեր հարեւանները կօգտվեն դրանից: Ես հույս ունեմ, որ այդ երկրորդ ալիքը չի կիրառվի, եւ հնարավոր կլինի Ռուսաստանից ձեռք բերել ռազմական տեխնիկա՝ չնայած ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին»,-եզրափակեց նա:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին