ՌԴ-ում մեկնարկող նախագահական ընտրությունների ժամանակ Գյումրիում կգործի 4 ընտրատեղամաս

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում նախագահական ընտրությունների համար Գյումրիում կգործի 4 ընտրատեղամաս:

ՌԴ նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, 08:00-20:00-ն Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասերում՝ № 8026 Երեւանում՝ ՌԴ դեսպանատանը, եւ № 8031 Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում:

Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում հիմնականում կքվեարկեն Շիրակի ու Լոռու բնակիչները: Բացի հյուպատոսարանից, ևս 3 ընտրատեղամաս կգործի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը: «Հյուպատոսարանի տարածքում գործող տեղամաս քվեարկության կարող են գալ ՌԴ բոլոր քաղաքացիները: Եթե մարդիկ ցանկանում են գալ նախապես ընդգրկվել նախնական ցուցակներում, կարող են գալ, երբ կամենան, իսկ նրանք, ովքեր չունեն դրա հնարավորությունը, կարող են գալ հյուպատոսարանի տարածք հենց ընտրության օրը՝ առանց լրացուցիչ գրանցման»,-նշեց հյուպատոսը՝ հավելելով, որ արդեն ձևավորված է ԸԸՀ, որն աշխատում է: Իսկ ավելի մանրամասն ընտրողները կարող են ծանոթանալ հյուպատոսության կայքից: «Մենք անում ենք այնպես, որ մեր քաղաքացիները ստանան անրաժեշտ ողջ տեղեկատվությունը: Հայտարարությունները տարածվում են ԶԼՄ միջոցով՝ հայերեն և ռուսերեն, կայքում ևս տեղադրվում է ողջ ինֆորմացիան: Ընտրություններից 2 օր առաջ ԸԸՀ-ն արդեն հերթապահություն կիրականացնի հյուպատոսարանում: Ընտրությունների օրը մեր կողմից կարվի ամեն ինչ ընտրողներին հարմարություններ ստեղծելու համար»,-նշեց հյուպատոսը՝ ՌԴ քաղաքացիներին կոչ անելով մարտի 18-ին ակտիվություն ցուցաբերել:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը