Սպորտ

Շախմատային թագի հետևից. Բեռլինում մեկնարկեց հավակնորդների մրցաշարը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Շախմատային թագի հետևից. Բեռլինում մեկնարկեց հավակնորդների մրցաշարը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյաննմարտի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ներկա գտնվելու Բեռլինում մարտի 10-28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:Որպես մրցաշարի պատվավոր հյուր` Հայաստանի Նախագահը մարտի 10-ին կկատարի խաղի խորհրդանշական առաջին քայլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մրցաշարի անդրանիկ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ: Ալեքսանդր Գրիշչուկը սև խաղաքարերով ուժերն է չափում Վլադիմիր Կրամնիկի, Կարյակինը` Մամեդյարովի, իսկ Կարուանան` Սոյի հետ:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում