Քաղաքականություն

Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սինհուա»գործակալությունը, Սի Ցզինպինը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը և նշել է, որ չինական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:

Սի Ցզինպինն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ միասին ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում