Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի անդամները կմասնակցեն միջազգային մրցաշարի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուայթայի Հայաստանի ֆեդերացիայի անդամները կմասնակցեն Իսպանիայում կայանալիք միջազգային մրցաշարին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մուայթայի ֆեդերացիայից: Մարտի 10-ին ֆեդերացիայի անդամներ Արմեն Գրիգորյանը և Ալբերտ Ամիրջանյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքում կմասնակցեն բարձր հեղինակավոր Mix Fights կազմակերպության կազմակերպած պրոֆեսիոնալ մենամարտերին:

Հայերեն English