Մշակույթ

Դուբայում կցուցադրվեն հայկական ժամանակակից արվեստի լավագույն ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

Դուբայում կցուցադրվեն հայկական ժամանակակից արվեստի լավագույն ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում ցուցադրության կհանվեն հայկական ժամանակակից արվեստի լավագույն ստեղծագործությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gulfnews.com կայքը, միջազգային ճանաչում ունեցող 21 հայ արվեստագետների 100-ից ավելի աշխատանք կցուցադրվի Դուբայի նորարարական կենտրոններից մեկում (Dubai Design District) գտնվող Art Hub Dubai պատկերասրահում կազմակերպվելիք ցուցահանդեսում, որը բաց կլինի մինչև մարտի 26-ը:

Ցուցահանդեսը կրում է «Ես չեմ վախենում թռչելուց» խորագիրը:

Հայաստանի «Գալա» պատկերասրահի հիմնադիր տնօրեն Նուշիկ Միքայելյանն ընդգծել է, որ առաջինը, որ բոլորն ասում են հայկական արվեստի մասին, տեխնիկայի բարձր որակն է, ինչն անհամեմատելի է: «Սակայն միայն որակը չէ: Դրանում արտահայտված է նաև հայկական մշակույթի խորությունը: Հայկական մշակույթը խորը արմատներ ունի, քանի որ հայ ժողովուրդն աշխարհի ամենահին ազգերից մեկն է: Իսկ ժամանակակից արվեստը համարվում է այդ հին մշակույթի նորովի շարունակությունը»,- ասել է Միքայելյանը:

Նա հավելել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի մարդիկ Հայաստանի հետ ծանոթանան արվեստի միջոցով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում