Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից, Իրանից և Միացյալ Նահանգներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի Հայաստան ժամանած և հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների 23.4 տոկոսն ԱՊՀ երկրներից են եղել, 21.3 տոկոսը` ԵՄ երկրներից, 55.3-ն` այլ երկրներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկների մասնաբաժիննայդ ցուցանիշի մեջ կազմել է 20.3 տոկոս, Ուկրաինայինը` 1.7:

Գերմանիայից այցելածների մասնաբաժինը 4.7 տոկոս է, Ֆրանսիայից` 4.1, Միացյալ Թագավորությունից` 2.1, Նիդեռլանդներից` 0.7, Իրանից` 14.2, Միացյալ Նահանգներից` 13.6, Վրաստանից` 2.9, Կանադայից` 2.6, Թուրքիայից` 0.7 տոկոս:

2016-ի համեմատ 2017-ի 12 ամիսներին 2.2 անգամ աճել է ԱՄՆ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը, 95.6 տոկոսով` Թուրքիայից ժամանածների, 84.2 տոկոսով` Կանադայից, 53.3 տոկոսով` Նիդեռլանդներից, 41.4 տոկոսով`Ռուսաստանից:

Հայաստան այցելած զբոսաշրջիկների 52.8 տոկոսը հանգստի նպատակով է ժամանել մեր երկիր, 23.9 տոկոսը` գործնական, 0.2 տոկոսը` բուժման, 23.1 տոկոսն էլ նշել է «այլ» տարբերակը:

2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 18.7 տոկոս: Հայաստան այցելած զբոսաշրջիկներից 264 հազար 702-ը տեղավորվել են հյուրանոցներում, 1 միլիոն 230 հազար 077-ը` հարազատի կամ բարեկամի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:

Հայերեն English Русский

Քուշները հայտարարել է, որ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա, այնուհետև Դուբլին՝ Զելենսկու հետ հանդիպման

Մեդինսկին հայտարարել է Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներով ռազմագերիների խոշոր փոխանակման մասին

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը

Իրանը թույլ չի տա միջուկային նյութերի արտահանում իր տարածքից. Ռեզայի

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել սահմանամերձ 82 բնակավայրերի սոցիալական աջակցությունը մեկ տարով երկարաձգելու նախագծին

Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել

Փաստաբանները պնդում են, թե Արսեն Գևորգյանի համար բուժօգնության հասանելիություն չի ապահովվել, ՔԿԾ-ն հակադարձում է՝ ներկայացնելով ժամանակագրություն

Կրեմլը հայտարարել է, որ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունը ՌԴ-ի հետ կապ չունի