Սպորտ

Սերգեյ Մովսեսյանը մասնակցում է գերմանական Բունդեսլիգային 

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսեսյանը մասնակցում է գերմանական Բունդեսլիգային 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը մասնակցում է գերմանական Բունդեսլիգային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսեսյանը, որ հանդես է գալիս «Բադեն-Բադեն» թիմի կազմում, Բունդեսլիգայի 5-10-րդ տուրերում 6 հնարավորից հավաքել է 3 միավոր: Այժմ 10 տուրից հետո «Բադեն-Բադեն»-ը երկրորդ տեղում է:

Բունդեսլիգայի հաջորդ` 11-րդ տուրը կկայանա մարտի 10-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում