Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել Երևանի 2018թ. շախմատի պատանեկան առաջնության հաղթողներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Երևանի 2018թ. շախմատի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, յոթ տարիքային խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել են 476 պատանիներ և աղջիկներ՝ նախորդ տարվա 229 մասնակցի փոխարեն:

Շախմատի 2018թ. Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներն ու մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Առաջնության կազմակերպմանը մեծապես օժանդակելու, ինչպես նաև ամենաշատ թվով մասնակիցներ ու սաներ հայտավորելու համար էլ Հայաստանի շախմատի ակադեմիան, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցն ու մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի շախմատի ֆեդերացիայի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Հարկ է նշել, որ առաջնության արդյունքներով յուրաքանչյուր տարիքային խմբից համապատասխան թվով մասնակիցներ իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի պատանիների և աղջիկների 2018թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից