Միջազգային

Թևան Պողոսյանը սիրիական թնջուկի այս փուլում Հայաստանից զգոն քայլեր է ակնկալում

3 րոպեի ընթերցում

Թևան Պողոսյանը սիրիական թնջուկի այս փուլում Հայաստանից զգոն քայլեր է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական բևեռների առճակատման դաշտ, որտեղ հումանիտար աղետը գնալով անտանելի է դառնում, իսկ երկրներն ավելի ու ավելի են ներգրավվում իրենց ուժերի փորձարկումներով:

Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը: «Սիրիայում ներկայում լիակատար պատերազմական իրավիճակ է, որտեղ զոհերի քանակը ոչ թե տասնյակներով է չափվում, այլ հարյուրներով ու հազարներով, նոր զինատեսակների ու մարտավարությունների փորձարկում է տեղի ունենում մի երկրում, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները: Մի երկիր, ուր անցած տարի Հալեպն էր ռմբակոծվում, այս տարի Արևելյան Գութայի, Դեր Զորի ռմբակոծության խնդիրների մասին է բարձրաձայնվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց փորձագետը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դեռևս դիվանագիտական հայտարարությունների տեսքով են ուղերձներ փոխանցում և ռազմական գործողությունները վերագրում են ոչ պետական ուժերին: Իսկ Թուրքիան, ըստ Պողոսյանի, օգտվելով ԱՄՆ-Ռուսաստան առճակատումից, փորձում է իր շահերն առաջ տանել ու պայքար մղել քրդերի դեմ: «Մենք տեսանք, որ ՄԱԿ-ում անվտանգության խորհուրդը 30-օրյա զինադադարի մասին բանաձև ընդունեց, սակայն դրանից հետո ևս կողմերը քաղաքական ասպեկտում հայտարարություններով սկսեցին իրար մեղադրել և պնդել, որ շարունակելու են պայքարը «Իսլամական պետության» դեմ»,-ավելացրեց Թևան Պողոսյանը:

Փորձագետն այս իրավիճակում Հայաստանից ակնկալում է զգոն և ուշադիր քայլերի իրականացում, քանի որ ռազմական թատերաբեմը Հայաստանից ոչ մեծ հեռավորության վրա է, դրան գումարած՝ նաև Սիրիայում հայկական համայնքի անվտանգության ապահովման հարցերը: Նրա դիտարկմամբ` բացառված չէ իրավիճակը, որ աշխարհն այլևս չվերագտնի կայունությունն, ու խնդիրն ընդլայնի իր աշխարհագրությունը: «Իրականության մեջ «Իսլամական պետությունը» չի հաղթահարվել, այն գոյություն ունի, և մենք պետք է ուշադիր ու զգոն լինենք մեր երկրի ու սահմանների անվտանգության հարցերի նկատմամբ: Զարգացումներին հետևելուց բացի ճիշտ սցենարներ մշակենք, որպեսզի Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնենք` առնվազն նրանց այնտեղից դուրս բերելով»,-հավելեց բանախոսը:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում