Տիգրան Պետրոսյանը կես միավորով ետ է մնում առաջատարից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Մոսկվայում ընթացող «Aeroflot Open» միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը միավոր կիսեցին իրենց մրցակիցների հետ: Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց:
Այս տուրից հետո Տիգրան Պետրոսյանը (4,5 միավոր) կես միավորով է ետ մնում առաջատարից:
Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին:
Կարդացեք հոդվածը` Русский