Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել մի շարք կարևոր ճյուղերում. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել տնտեսական մի շարք կարևոր ուղղություններում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Տարին ընդհանրապես լավն էր ԵԱՏՄ երկրների համար, Ռուսաստանը դժվարին 2015 և մասամբ նաև 2016 թվականներից հետո, արձանագրել է տնտեսական աճի 1 տոկոսից ավելի ցուցանիշ և կանգնել է կայուն զարգացման ուղու վրա, որն ամենադրական ազդեցությունն ունի ԵԱՏՄ տարածքի փոքր տնտեսությունների համար: Հայաստանի ու Ղրղզստանի տնտեսություններն ամենաբարձր զարգացման ցուցանիշներն են դրսևորել: Իսկ Հայաստանինն ուղղակի ամենաբարձրն է»,-ասաց բանախոսը:

Փորձագետի խոսքով՝ Եվրասիական փորձագիտական ակումբի այն կանխատեսումը, որը հակառակ միջազգային ու ռեյտինգային կառույցների կանխատեսումների, ասում էր, որ Հայաստանի տնտեսությունը 2017 թվականին կարձանագրի ՀՆԱ-ի ավելի քան 4 տոկոսանոց աճ, իրականություն դարձավ: «Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճի միտումներ է ցույց տվել տնտեսության մի շարք կարևոր ճյուղերում, ինչպիսին են արդյունաբերությունը, առևտուրը, արտահանումն ու ներկրումը, վերականգնվել են շինարարության աճի ցուցանիշները՝ կազմելով 3 տոկոս»,-հավելեց Արամ Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը, ապա, ըստ Սաֆարյանի, իրենք ունեն սեփական բացատրությունները, որոնք կհնչեցնեն ԱՎԾ հրապարակումից հետո: Բայց հավելեց, որ նույնիսկ այդ պայմաններում գյուղմթերքի արտահանման աճ է գրանցվել երկնիշ թվերով:

Անդրադառնալով դեպի Հայաստան տրանսֆերտների 7 տոկոսանոց աճին՝ փորձագետը նշեց, որ այդ աճի մեջ մեծ ներդրում ունի Ռուսաստանից եկած տրանսֆերտների ծավալը: «Սա շատ կարևոր է հասկանալ, քանի որ այն խոսում է Ռուսաստանի գրավչության մասին Հայաստանի արտագնա աշխատողների շրջանում: 1 միլիարդ 200 միլիոն դոլարի տրանսֆերտներ կան Ռուսաստանից: Հայաստան մտնող տրանսֆերտների 63 տոկոսը Ռուսաստանից է, 14 տոկոսն՝ ԱՄՆ-ից, երրորդ տեղում Ուկրաինան է 5.5 տոկոս ցուցանիշով»,-ասաց բանախոսը՝ պնդելով, որ մոտակա տարիներին Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի համար ամենագրավիչ աշխատաշուկան:

Ինչ վերաբերում է 2018-ի զարգացումներին ու տնտեսական աճի կանխատեսումներին, ապա Արամ Սաֆարյանը նշեց. «Չնայած ԵԱՏՄ վերլուծաբանները կարծում են, որ 2018-ին Հայաստանի տնտեսության ֆիզիկական ընդլայնման հնարավորությունները կնվազեն ու ՀՆԱ աճը կկազմի 2.5 տոկոս, 2019-ին նորից կաճի 5.5 տոկոսից ավելի, մենք թույլ ենք տալիս անելու մի կանխատեսում, որ այն ներդրումների ծավալը, որը հայտարարված ցուցանիշով եղել է 2017-ին, պահպանվի 2018-ին, տարին ևս լավն է լինելու, քանի որ աճի արձանագրված միտումները կարող են լինել շարունակական»:

Հայերեն العربية English Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին