Սպորտ

Աշոտ Կարապետյանը 42-րդն է Օլիմպիական խաղերում

1 րոպեի ընթերցում

Աշոտ Կարապետյանը 42-րդն է Օլիմպիական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն ավարտեց մրցելույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց լեռնադահուկի հատուկ ոլորավայրէջք մրցաձևում Կարապետյանը գրավեց 42-րդ տեղը: Կարապետյանը նախ առաջին վայրէջքում գրավեց 54-րդ տեղը 106 մասնակցից, իսկ երկրորդ փորձից հետո 2:08.08 արդյունքով զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը:

Այս մրցաձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ շվեդ Էնդրյու Միհրերը: Երկրորդ տեղում շվեյցարացի Ռոման Ցենհաուզերն էր, իսկ եռյակի վերջում` ավստրիացի Միշել Մատը:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից:

Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում