Սպորտ

Հայ շախմատիստները մեկնարկում են «Aeroflot Open»-ում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները մեկնարկում են «Aeroflot Open»-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներումանցկացվում են3 մրցաշար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` A մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2549 և ավել գործակից ունեցող շախմատիստները: B մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու 2299-2550 վարկանիշ ունեցողշախմատիստները: C մրցաշար՝ իրավունք ունեն մասնակցելու մինչև 2300 վարկանիշ ունեցողշախմատիստները:

Գլխավոր՝ A մրցաշարին, կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:

B մրցաշարին կմասնակցեն Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:

C մրցաշարում այս պահին Հայաստանը կներկայացնեն Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը և Արեգ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում