ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաղթանակով է սկսել մրցելույթները Ստրանջայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը: Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Չինաստանի ներկայացուցչին: Փետրվարի 20-ին ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը.
Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա է մեկնել 7 բռնցքամարտիկ: