Սպորտ

Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Փետրվարի 19-ին կմեկնարկի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը։ Հայաստանի հավաքականը կարևորագույն ստուգատեսին կմասնակցի 7 մարզիկով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը , 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում