Metallica-ն եւ երաժշտության աֆղանական ինստիտուտը դարձել են Polar Music Prize մրցանակի դափնեկիրներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտության աֆղանական ազգային ինստիտուտը (ԵԱԱԻ) եւ Metallica ամերիկյան խումբը փետրվարի 14-ին Շվեդիայի մայրաքաղաքում հայտարարվել են Polar Music Prize երաժշտական մրցանակի 2018 թվականի դափնեկիրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացատրելով իր ընտրությունը Metallica-ի նկատմամբ՝ ժյուրին նշում Է, որ Վագների եւ Չայկովսկու ժամանակներից ի վեր ոչ ոք «չի ստեղծել այնպիսի երաժշտություն, որը լիներ այդքան ֆիզիկական ու մոլեգին, բայց միաժամանակ նաեւ այդքան հասանելի»: Ինչ վերաբերում Է ԵԱԱԻ-ին, ապա, ժյուրիի անդամների կարծիքով, կազմակերպությունն արժանի Է պարգեւի այն բանի համար, թե «ինչպես Է օգտագործում երաժշտության իշխանությունը, որպեսզի կերպափոխի երիտասարդների կյանքը»:

ԵԱԱԻ-ն 2008 թվականին ստեղծվել Է Քաբուլում՝ լուսավորության նախարարության հետ փոխգործակցությամբ, ինստիտուտը երաժշտության ուսուցում Է առաջարկում երեխաներին ու դեռահասներին, այդ թվում՝ չքավոր ընտանիքներից: Գոյություն ունի երկու բաժանմունք՝ աֆղանական ժողովրդական երաժշտության եւ արեւմտաեվրոպական դասական երաժշտության: սկզբունքային որոշում Է կայացվել ինստիտուտի մասնաճյուղեր բացել այլ քաղաքներում:

Metallica խումբն ամենահայտնիներից մեկն Է երաժշտության աշխարհում: Նրա ալբոմները վաճառվել են ավելի քան 110 մլն օրինակով:

Փորձագետները Metallica-ն ճանաչել են վերջին 30 տարվա լավագույն մետալ-խումբը, իսկ 2009 թվականին այն ներառվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում:

Polar Music Prize մրցանակը հիմնվել Է ABBA շվեդական խմբի մենեջեր Սթիգ Անդերսոնի կողմից, որն այդ նպատակով հիմնադրամ Է ստեղծել 4,77 մլն դոլարի չափով: 1992 թվականից ի վեր պարգեւն ամեն տարի հանձնվում Է ոչ միայն փոփ-երաժշտության, այլեւ դասական երաժշտության կատարողներին՝ «անձանց, խմբերի կամ հաստատությունների, որոնց բացառիկ գործունեությունը նպաստում Է աշխարհում երաժշտության զարգացմանը»:

Տարբեր ժամանակներում Polar Music Prize-ի դափնեկիրներ են դարձել Մստիսլավ Ռոստրոպովիչը, Վալերի Գերգիեւը, Սոֆյա Գուբայդուլինան, Պոլ Մաքքարթնին, Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը, Էլթոն Ջոնը, Սթինգը:

Հունիսի 14-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում նոր դափնեկիրներին պարգեւները կհանձնի Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորը: Յուրաքանչյուր կատարողի համար մրցանակի չափը կազմում Է մոտավորապես 125 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

POLITICO թերթի ղեկավարությունը կեղծ է որակել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվելու մասին պնդումները

Զբոսաշրջային այցերի համար 3 մլն-ը սահմանել նշաձող․ կոմիտեն ներկայացրել է առաջիկա անելիքները

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա

Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքեն Գազայի հատվածը

Սիրիայի նոր կառավարությունը պատրաստակամ է երկրում Ռուսաստանի ռազմաբազաները պահելու հարցում, եթե դա բխի Սիրիայի շահերից

Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի արտասահմանյան օգնություն ցուցաբերել

Ոստիկաններն ու փրկարարները ՀՀ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը. Պեսկով

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է Armenian Code Academy կենտրոն