Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Tetris-Wordtris» խաղի ստեղծման նախապատմությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, ով նաև Tetris-Wordtris համակարգչային խաղի հիմնադիրներից է, ներկայացրեց ժամանակին մեծ տարածում գտած խաղի ստեղծման նախապատմությունը:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը պատմեց, որ իրենք զբաղվում էին գիտահետազոտական աշխատանքով` մաթեմատիկական մոդելավորմամբ, որից հետո պարզվել է, որ մոդելը, որն իրենք մշակել են, կարելի է կիրառել տարբեր ոլորտներում: «Մեկը, օրինակ, ռեալ ժամանակային մոդելավորումն է: Օրինակ պատկերացրեք, որ ուզում եք ջերմակայան կամ ատոմակայան կառուցել, և ցանկանում եք դա մոդելավորել: Չեռնոբիլի ողբերգությունը եղավ այն բանի արդյունքում, որ մարդկանց կրթում էին իրական համակարգի վրա: Դրանից հետո խնդիր դրվեց, որ համակարգչի վրա մոդելավորում լինի: Դրանից հետո պարզ դարձավ, որ դա կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում, օրինակ` կենսաբանության մեջ, հասարակական գիտություններում: Պարզվեց, որ դա կարելի է կիրառել նաև մեխանիկական թարգմանության մեջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ որպես մոդելավորման պարզեցված տարբերակ սկսեցին ստեղծել խաղը: Խաղի ստեղծման վրա աշխատել են Սերգեյ Ուտկինը, Վյաչեսլավ Ցոյը, Արա Շահազյանը և Արմեն Սարգսյանը: «Այնուհետև IBM և «Նինթենդո» ընկերությունները մեզանից գնեցին այդ խաղը, իսկ ընկերությունը, որին պատկանում է խաղի հեղինակային իրավունքը, կոչվում է «Արմենիկա»: Այդ ընկերությունը գրանցված է Դելավերում և ժամանակին մեծ հաջողություններ է ունեցել ԱՄՆ-ից մինչև Կորեա»,- եզրափակեց Սարգսյանը:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում