Ռուբեն Սաֆրաստյանի կանխատեսմամբ` 2018-ը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի  կլինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ դեռեւս անորոշ է, թե աշխարհն ինչ արագությամբ եւ դեպի ուր է շարժվում:

Խոսելով աշխարհում կատարվող դրական իրադարձություններից՝ Սաֆրաստյանն անդրադարձավ Կորեաների միջև վերջին ժամանակներս տեղի ունեցող երկխոսությանը: «Հարավային Կորեան համաձայնվել է 2.5 մլրդից ավելի վճարել Հյուսիսային Կորեային՝ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության հետ կապված, եւ կողմերը կարծես որոշակի կոնսենսուս են գտնում»,- ասաց նա:

Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ բանախոսը նշեց, որ նկատվում են կարմիր գծերին հետևելու միտումներ: «Սիրիական գործընթացում ներգրավված կողմերը փորձում են այդ գծերը չխախտել: ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ-ը նախկին սրությամբ չի դնում Սիրիայի նախագահ Ասադի հեռացումը, քանի որ հասկացել է, որ առանց Ասադի հնարավոր չէ Սիրիայում խաղաղ գործընթաց պահպանել»,-նշեց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը սիրիական հակամարտության լուծման ճանապարհին բավական բարդություններ է տեսնում, սակայն հաշվի առնելով Չինաստանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի կողմից արվող ներդրումային ծրագրերը, կարծես թե նշմարվում է սիրիական ճգնաժամի ավարտի տեսլականը:

Խոսելով թուրք-սիրիական հարաբերություններից՝ արեւելագետը նշեց, որ միայն վերջին ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ՝ հիմնականում այն անձինք, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով դժգոհություն են հայտնել երկրի կառավարությունից: «Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ 30 կմ խորությամբ մեռյալ գոտի է ստեղծելու թուրք-սիրական սահմանին»,-հավելեց բանախոսը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին