Ռուբեն Սաֆրաստյանն Ադրբեջանում ընտրություններից առաջ չի բացառում սահմանին լարվածության մեծացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Ադրբեջանն ընտրություններից առաջ իր բնակչության վստահությունը շահելու եւ ագրեսիվ հռետորաբանությունն ուժեղացնելու ճանապարհով կարող է ռազմական գործողություններն ակտիվացնել հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը, քանի որ հարեւան ենք մի երկրի, որը բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիա իրականացնել: Զգոնությունը մեզ համար միշտ կենսական նշանակություն ունի»,- ասաց նա:

Սաֆրաստյանի խոսքով` Ադրբեջանն ամեն կերպ հարվածներ է հասցնում Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, եւ ժամանակ առ ժամանակ այդ հարվածներն ընդունում են սուր բնույթ: «Չեմ կարծում,որ Ադրբեջանը ներկայումս իրական ցանկոթյուն ունի դուրս գալու Մինսկի խմբի բանակցային գործընթացից, ես ենթադրում եմ, որ ապրիլից հետո Ադրբեջանը կփորձի կորզել որոշակի առավելություն բանակցային գործընթացում»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանում իրադրությունը կարող է սրվել նաեւ սիրիական իրադարձությունների հետ կապված: «Ադրբեջանում ճնշումները գնալով ուժեղանում են, եւ դա անհանգստացնում է Ալիեւին»,-նշեց նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այս տարվա ապրիլի 11-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին