Հասարակական

Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել

1 րոպեի ընթերցում

Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու: Այս մասին«Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում: Րոպեներ անց նա ձերբակալվել է:

Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին: Նա խոստովանել է մեղքը:

Համաձայն փոխգործակցության կարգի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը տեղյակ են պահվել կատարվածի առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում