Հայ-չինական առևտրաշրջանառության ավելի քան 30 տոկոսանոց աճը գոհացուցիչ է, բայց ակտիվ աշխատանքները շարունակվում են. Աբաջյան
9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալների ավելի քան 30 տոկոսանոց աճը թեև տպավորիչ է, բայց ակտիվ աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:
-Պարոն Աբաջյան, Չինաստանը Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է ու թիրախային ճանաչված շուկաներից մեկը: Հայ-չինական տնտեսական կապերն ամրապնդելու, չինական ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև այդ երկիր մեր արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նախորդ տարի։
-Չինաստանն այսօր, անկասկած, Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկն է:Նախորդ տարի հայ-չինական տնտեսական կապերը զարգացնելու և խորացնելու նպատակով տարբեր միջոցառումներ են անցկացվել թե՛ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, թե՛ այլ քաղաքներում և մարզերում, հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, որոնց ներկայացվել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտը և գրավչությունները։ Առարկայական քննարկումներ են տեղի ունեցել տարբեր ուղղություններով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ:Մենք փորձել ենք չինացի գործարարներինփոխանցել համապարփակև ճշգրիտտեղեկատվությունՀայաստանում և տարածաշրջանում տիրող տնտեսաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով,որ շատ հաճախ չինացի գործարարները կամ ընդհանրապեստեղեկացված չեն,կամ ունեն տարբեր աղբյուրներից ստացված ոչ ճշգրիտ, խեղաթյուրված տեղեկատվություն մեր երկրի և տարածաշրջանի վերաբերյալ, ինչը կարող է խոչընդոտել առևտրատնտեսական և մասնավորապես ներդրումային հարաբերությունների զարգացմանը:
Այս ամենիցզատնաև առանձին հանդիպումներ, քննարկումներ և տեղեկատվության փոխանակություն է տեղի ունեցելչինական ընկերությունների հետ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն սկսելու առնչությամբ:Այս ամենի և բազմաթիվ այլ գործոնների ազդեցությամբ նախորդտարի գրանցվեց հայ-չինական առևտրաշրջանառության ցուցանիշի ավելի քան 30 տոկոսաճ։ Թեև սա տպավորիչ ցուցանիշ է, այնուամենայնիվ մենք չենք բավարարվելու այս ցուցանիշով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և մասնավորապես առևտրային ներկայացուցչությանջանքերը միտված են լինելու այս ցուցանիշի շարունակական աճին։2018 թվականին ևս ակտիվաշխատանք ենք ծավալելու Չինաստանից Հայաստան ներդրումներ ներգրավելու և հայկական արտադրության ապրանքների համարդեպի այս թիրախայինշուկա մուտքի դռներ գտնելու ուղղությամբ:
-Նախորդ տարի Ձեր և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանի ներկայությամբ բացվեց համագործակցության գրասենյակը: Հայկական բիզնեսը որքանո՞վ է ներկայացված այնտեղ և ինչպե՞ս եք պատրաստվում ներգրավել հայ արտահանողներին՝ օգտագործելու այս հարթակը ևս։
-Այո, ինչպես բազմիցս նշել ենք, նոյեմբերի 17-ին ՉԺՀ Ցինտաո քաղաքի«Մեկ գոտի մեկ ճանապարհ»ինովացիոն համագործակցության կենտրոնի առաջարկով և ֆինանսավորմամբ` բացվել է ՉԺՀ-ում Հայաստանի համագործակցության գրասենյակը, որտեղ գործարարներին հնարավորություն է տրվումբացելիրենց ձեռնարկությունների մասնաճյուղերըև զբաղվելիրենցարտադրանքի ներկայացմամբ և իրացմամբ:Վերջին շաբաթների ընթացքումՀայաստանում հանդիպումներ եմնախաձեռնելտարբեր հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել չինական շուկա մուտք գործելու հնարավորությունները և խոչընդոտները։ Գինի և ալկոհոլային խմիչքներարտադրողայդընկերությունների,ինչպես նաև տարատեսակ ոչ ալկոհոլային խմիչքների, գյուղատնտեսականպահածոյացված արտադրանքի և շոկոլադի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններիհետ հանդիպումների ժամանակփորձել ենք մանրամասն ներկայացնելնաև Ցինտաոյիհամագործակցության գրասենյակիընձեռած հնարավորությունները:
Հայ գործարարների շրջանում չինական շուկայի վերաբերյալ հետաքրքրվածությունը բավականին մեծ է,սակայն մեծ են նաև ռիսկերը այդ շուկա մուտք գործելու հարցում, ինչի պատճառով հայ գործարարները դեռևս անվստահությամբ և զգուշավորությամբ ենմոտենում առկա հնարավորություններին:
Այս ամենը հաշվի առնելով՝մենք,համագործակցելով չինական և հայկական պետական և մասնավոր շրջանակների հետ, շարունակաբար փորձում ենք անել հնարավորը չինական շուկան հայկական բիզնեսիհամար առավել հասանելի ևհասկանալիդարձնելու համար: Ինչ վերաբերում է ՑինտաոյիՀայաստանի համագործակցության գրասենյակին,ապահայ գործարարների հետ հանդիպումների և քննարկումների արդյունքումպետք է նշեմ, որ այս ուղղությամբ ևս հետաքրքրվածություն կա,և հուսով ենք, որ մոտ ապագայում որոշ աշխատանքային քննարկումների արդյունքումՑինտաոյում կբացվեն հայկական ընկերություններիներկայացուցչություններ,ևայս հարթակի միջոցովվերջիններիս արտադրանքը ներկայացված կլինի չինական շուկայում:
-Վերջերս շատ է խոսվում չինական շուկայի՝ որպես զբոսաշրջային կարևոր շուկայի թիրախավորման մասին: Կա՞ն արդյոք դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների այցելություններնավելացնելուն ուղղված քայլեր։
-Չինական շուկան այսօր կարևորագույն զբոսաշրջային շուկաէոչ միայն Հայաստանի,այլևամբողջ աշխարհի համար։ Այս ուղղությամբ նախորդ տարիհիմնականում փորձել ենքՀայաստանիզբոսաշրջային գրավչությունների ու առանձնահատկություններիմասին համապարփակտեղեկատվությանտարածում ապահովել:Այս ոլորտում ևս կարևորագույն խնդիրներից մեկը չինացիների շրջանում Հայաստանի վերաբերյալ ոչ ճշգրիտու խեղաթյուրվածտեղեկատվության կամ էլառհասարակվերջինիսլրիվբացակայությանգործոնն է: Աշխատանքներ են տարվում չինական համապատասխան օնլայն տեղեկատվական հարթակներում Հայաստանի մասին տեղեկատվության, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող տեսահոլովակների տարածման ուղղությամբ: Վերջիններսանցած տարի բազմիցս ներկայացվել են տարատեսակ միջոցառումներիժամանակ և արժանացել ենչինականլսարանի բարձր գնահատանքին: Հարկ է նշել նաև, որՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամիկողմիցպատրաստվածտեսահոլովակները հատուկ չինական լսարանի համար թարգմանվել են չինարեն: Այս աշխատանքները նույնպես շարունակական բնույթ են կրելու: Բացի դրանից Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմանդրամի հետ այս տարի արդենմեկնարկել ենք առավել թիրախավորվածաշխատանքհայկական և չինական զբոսաշրջային շուկաներում գործող ակտիվ տուրօպերատորների հետ: Փորձելու ենք տեղեկատվության երկկողմանի տարածման ևփոխադարձվստահության ամրապնդման միջոցով երկու կողմերի միջևստեղծելփոխշահավետ համագործակցության հնարավորություններ, և դրա արդյունքում խթանելդեպիՀայաստան չինացի զբոսաշրջիկների աճը: Հնարավորություն կա նաև օգտագործել վերոնշյալ հայկական գրասենյակի հնարավորությունները չինական շուկայում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալիրազեկվածության մակարդակի և առհասարակ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Սպասվում է նաև Հայաստանի մասնակցությունը մի շարք ցուցահանդեսների ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տարատեսակ արտահանվող արտադրանքի ուղղություններում:
2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 604 միլիոն 486.6 հազար դոլար, որը 2016-ի համեմատ աճել է 33.3 տոկոսով: Չինաստանը երկրորդ տեղում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում` զիջելով միայն Ռուսաստանին: Չինաստանի կշիռն ընդհանուր մեջ 2017-ին կազմել է 9.1 տոկոս: