ՀՀ առաջին տիկնոջ նախաձեռնությամբ Չայկովսկու դպրոցում մանրակրկիտ գործ է արվել ոճի, ձևի, լուսավորության հետ կապված

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում վերանորոգման աշխատանքներ են իրականացել: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով` նորոգումից հետո դպրոցի և երեխաները, և դասախոսները չեն ցանկանում տուն գնալ:

«ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ դպրոցում մանրակրկիտ գործ է արվել ոճի, ձևի, լուսավորության հետ կապված: Սա մասնագիտական երաժշտական կրթօջախ է, որտեղ ոտք դնելով` երեխաները պետք է առնչվեն գեղեցիկի հետ, ուսում ստանան հաճելի մթնոլորտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտուն Կոստանդյանը:

Նա հավելեց, որ հիանալի է, երբ երեխան կարող է երազել, դրական երևույթների մասին մտածել Չայկովսկու դպրոցում ստեղծված հրաշալի միջավայրում:

Դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին,Երևանի պետական կոնսերվատորիային կից երեխաների խմբի բազայի վրա։ Չայկովսկուանվամբ է կոչվում1940թվականից։ Մինչև1975-ը դպրոցը տվել է 665 շրջանավարտ։ Դպրոցի համերգային դահլիճն ունի բեմահարթակ, հարմարավետ պայմաններ են ստեղծվել թե երաժիշտ կատարողների, թե հանդիսատեսի համար: Դպրոցում գործող սիմֆոնիկ, փողային նվագախմբերի, ջութակահարների անսամբլի, երգչախմբի ու ջազ-բենդի համար կառուցվել են մասնագիտական սենյակներ:

Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ: Շինարարական աշխատանքները սկսել են 2015 թ. մարտին: Հիմնովին վերանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը (4958 քմ): Շենքն ուժեղացել է և վերահատակագծվել: Նորոգվել են աստիճանները, փոխվել են դռներն ու պատուհանները, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերը, տեղադրվել են օդափոխության և հակահրդեհային ջրային համակարգեր, կառուցվել է նոր տանիք և էվակուացիոն աստիճաններ, տեղադրվել են հակահրդեհային ազդանշանային և տեսահսկողության համակարգեր: Վերելակի և թեքահարթակների կառուցումը հնարավորություն է տալիս ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող աշակերտներին ուսանել այստեղ, այլև դյուրացնում է սաների տեղաշարժը կրթօջախի ներսում: Նոր կառուցված բեմահարթակն ժամանակակից որակ է հաղորդում համերգասրահին: Վերանորոգվել են նաև մարզադահլիճը, շենքի ներքին բակը, արդիականացվել է լուսավորությունը, տեղադրվել են տաղավարներ և նստարաններ: Նորագույն սարքավորումներով կահավորված և ժամանակի պահանջներին համապատասխան համերգային մեծ դահլիճում հնարավոր կլինի անցկացնել միջազգային և հանրապետական մրցույթներ, փառատոներ, ստուգատեսներ: Ամբողջ ծրագրի արժեքը կազմել է 1,150,000,000ՀՀ դրամ: 1939թ. հիմնված դպրոցում այսօր ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր երաժշտական կրթությանը զուգահեռ դպրոցում ստանում են նաև հանրակրթական կրթություն:

Հայերեն العربية

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը