1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 10-ին՝ ժամը 11:05-ին, կամավոր բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած, 1975 թ. ծնված Արամայիս Պ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: