Սպորտ

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնության եզրափակիչում է 

1 րոպեի ընթերցում

Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի առաջնության եզրափակիչում է 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը շարունակում է հաջող ելույթները Բրազիլիայի շախմատի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող շախմատի Բրազիլիայի առաջնությունում կայացան կիսաեզրափակիչի պարտիաները: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կիսաեզրափակիչի երկու պարտիաներից մեկում հաղթեց, իսկ մյուսում կիսեց միավորը: Մխիթարյանի մրցակիցն էր Էնրիկե Մեկինգը:

Բրազիլիայի առաջնությանը մասնակցում է 16 շախմատիստ: Այն մեկնարկել է փետրվարի 6-ին և կեզրափակվի 15-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում