Թևան Պողոսյանն Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացումը կապում է երկրի ներքին խնդիրների լուծման հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելով, ցանկանում է ավելի հեշտ հաղթահարել ընտրական փուլը: Փետրվարի 10-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը՝ նկատելով, որ Ադրբեջանում ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելը կապված է այդ երկրի ներքին կյանքի խնդիրների լուծման հետ:

«Այսպես թե այնպես, ամեն ընտրությունից առաջ միջազգային հանրությունը, իր շահերից ելնելով, փորձում է օժանդակել ընդդիմադիրներին և ինչ-որ ձևով ազդել ընտրությունների վրա: Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, և ընտրությունները կանխատեսելի են, և դժվար թե ընդդիմադիրները կարողանան լուրջ մրցակից լինել նրան, սակայն Ալիևը, ընտրությունները շուտ անցկացնելով, ժամանակ է շահում և ցանկանում է ավելի հեշտ անցնել ընտրական փուլը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ Ադրբեջանը շփման գծում սրացումների կգնա հենց զգա, որ հայկական կողմը թուլացրել է զգոնությունը:

«Պատերազմի վտանգը միշտ կա, և սրացումների զսպող ուժը հայկական կողմի հզորություն է: Ադրբեջանում երկար տարիներ քարոզվել է ատելություն հայերի նկատմամբ և Ալիևի վերջին հայտարարությունը դրանցից մեկն է: Այդ հայտարարությունների դեմ հայկական կողմը պետք է մեխանիզմներ մշակի, որպեսզի Ալիևը հաջորդ անգամ հետևի իր բառապաշարին»,- ասաց Պողոսյանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն ավարտում է Եվրոպայի պաշտպանությունը սուբսիդավորելու դարաշրջանը. Հեգսեթ

«Օրենքով գող»-ի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն

ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 30 միլիոն եվրոյի աջակցություն՝ էներգետիկ խոցելիությունը նվազեցնելու համար. Moldpres

«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Բրիտանական բանակի պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է. Տիգրան Ավինյան

Ֆրանսիան ոտքի կկանգնի. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը՝ երկրի քաղաքական ճգնաժամի և ապագայի մասին