Հայաստանը կփորձի օգտակար լինել աշխարհին Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի միջոցով. Լպուտյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը սեփական աշխատանքի արդյունքում եկել է եզրահանգման, որ շախմատը կրթական համակարգի կարևոր գործոններից մեկն է: Փետրվարի 9-ին Մանկավարժական համալսարանում Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի բացման շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց նա: «Դեռ 2005թ., երբ Սերժ Սարգսյանի հետ քննարկվում էր շախմատը կրթական համակարգում ներդնելու հարցը, եզրակացությունն այն էր, որ դա անհրաժեշտ է իրականացնել։ Երկար նախապատրաստական աշխատանքից հետո 2011 թվականին շախմատը, որպես պարտադիր առարկա, ներդրվեց հանրակրթական համակարգում։ Այդ տարիներից սկսվեցին հետազոտությունները՝ քայլ առ քայլ հասկանալու համար, թե որքանով է կարևոր շախմատը կրթական համակարգում։ Դա նույնն է, երբ մարդն ավելի ու ավելի է բարձրանում լեռան գագաթը, և որքան նա բարձր է, այնքան տեսադաշտն ավելի է ընդլայնվում, լանդշաֆտն ավելի հստակ է երևում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Լպուտյանը:

Նրա դիտարկմամբ` աշխարհը ևս սկսել է գիտակցել ու մեծ ուշադրություն դարձնել այս ուղղությանը։ Ինչպես Սմբատ Լպուտյանը նշեց, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ երեխաները շատ անգամ ինքնուրույն մտածելու հնարավորություն չեն ունենում, որովհետեւ ինժեներներն արդեն ամեն ինչ իրենց փոխարեն արել են, շախմատը հնարավորություն է տալիս նրանց սովորել մտածել, տրամաբանել, ստեղծագործել ու պայքարել։ «Մենք ցանկանում ենք ուսումնասիրել հենց այս արժեքները, և այս ինստիտուտն, իմ համոզմամբ, մեծ բարիք կլինի ամբողջ աշխարհի կրթական համակարգերում շախմատի ներդրման համար։ Սրանով Հայաստանը կփորձի օգտակար լինել ամբողջ աշխարհի համար։ Սրանով շախմատի կարևորությունը, որպես կրթական համակարգի բաղկացուցիչ, այլ ոչ թե որպես զուտ մարզաձև, ավելի է բարձրանում ու ամրապնդվում՝ ունենալով հստակ գիտական հիմք»,- ասաց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

Նա նաև ընդգծեց, որ ինստիտուտում իրականացվող հետազոտությունները թույլ կտան մշակել կրթական նոր մոտեցումներ ու ուղղություններ, որոնք կօգտագործվեն նաև ներկայում դպրոցներում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման համար:

Հայերեն

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան

Ինքնաբուժությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան հենց վարակը. ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանը՝ ամռանը առողջությունը պահպանելու և վարակներից խուսափելու մասին