Հայաստանը հերթական անգամ առաջին տեղում է. ՖԻԴԵ-ի նախագահը շախմատի գիտահետազոտական ինստիտուտի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմամբ, որն աշխարհում առաջինն է, շրջադարձային փուլ է սկսվում շախմատի համաշխարհային շարժման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպես է կարծում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը: «Ես արդեն երկրի նախագահին ասել եմ, գուցե դեռ բոլորը չեն գիտակցում, թե այսօր Երևանում բացված ինստիտուտը ինչ կարևոր նշանակություն ունի: Այս դարում այս հնագույն խաղի հարցում մենք կարծես ամեն ինչի հասել ենք, շատերն էլ արդեն հասկացել են դպրոցներում շախմատը որպես առարկա մտցնելու կարևորությունը: Այս գիտահետազոտական ինստիտուտը բացելով`մենք մեկ քայլ առաջ ենք անում դեպի ապագա, սա մեծ քայլ է կրթական, մանկավարժական մտքի զարգացման առումով»,-ասաց Կիրսան Իլյումժինովը:

Նրա խոսքով` ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես է շախմատն ազդում մարդու ուղեղի, ինտելեկտի զարգացման, ինչպես նաև անձի ձևավորման վրա: «Շախմատը միակ ձևն է, որի միջոցով երեխան խաղի ժամանակ զարգացնում է ուղեղի երկու կիսագնդերն էլ: Միաժամանակ տրամաբանությունն է սկսում աշխատել և տարածական երևակայությունը: Այն արդյունքները, որոնք այս ինստիտուտում կմշակվեն, իրենց ազդեցությունը կունենան համաշխարհային շախմատի զարգացման վրա»,-ընդգծեց ՖԻԴԵ-ի նախագահը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում փետրվարի 9-ին բացվեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը: Ինստիտուտը ՀՊՄՀ կազմում գործելու է որպես առանձին ստորաբաժանում: Այն իրականացնելու է հետազոտություններ շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական ու այլ հիմնախնդիրների շուրջ: Ինստիտուտի գերակա նպատակն է մշակել, նախագծել, ներդնել և գործարկել կրթական համակարգում շախմատ առարկայի ուսուցման որակի գնահատման ու շարունակական բարելավման գիտականորեն հիմնավորված համակարգ:

Ինստիտուտն իր կազմում համախմբել է գիտության տարբեր բնագավառների մասնագետների`սոցիոլոգներ, հոգեբաններ, մանկավարժներ, հատուկ կրթության մասնագետներ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ շախմատիստներ, դպրոցում շախմատ դասավանդող ուսուցիչներ:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն