Մարիամ Մկրտչյանը հաջող է հանդես եկել «Օրշա-2018» շախմատի մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում ավարտվեց«Օրշա-2018» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 8 երկրից 78 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Վլադիսլավ Կովալյովը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր, նույնքան միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ալեքսեյ Ալեքսանդրովը, իսկ Սերգեյ Ժիգալկոն 6.5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Մրցաշարում սահմանված էին մրցանակներ նաև լավագույն արդյունք ցույց տված կին մասնակիցների համար: Կանանց պայքարում հաղթեց Օլգա Բադելկան, Ռաիսա Էյդելսոնը դարձավ երկրորդը, իսկ Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը եզրափակեց լավագույն եռյակը: Մկրտչյանը շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մրցաշարում լավ ելույթներ ունեցան նաև պատանի շախմատիստներ Արման Ղևոնդյանը, Սամվել Անտոնյանը և Արգիշտի Պետրոսյանցը, ովքեր իրենց վարկանիշները բարելավեցին համապատասխանաբար 150, 130 և 113 կետով:

Մկրտչյանը հաջող ելույթ ունեցավ նաև մրցաշարի շրջանակում անցկացված մինչև 14 տարեկանների կայծակնային մրցաշարում: Մեր շախմատիստուհին 6 միավոր լավագույնը դարձավ աղջիկների հաշվարկում:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից