Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը ցույց տվեց երկու երկրների մոտեցումներն իրենց ժողովուրդների ապագային. Բաբլոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան կարող է միայն զղջալ, որ հայ-թուրքական համաձայնագրերը չեն իրագործվում, բայց միեւնույն ժամանակ մնում է համոզված, որ միայն խաղաղ գործընթացն է, որ կարող է խաղաղություն ապահովել ամբողջ Կովկասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է կարծում հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի մասին, որոնք սկիզբ են առել հենց Շվեյցարիայում:

«Արտգործնախարարության գործն է արտաքին քաղաքականությունը, բայց Շվեյցարիայի խորհրդարանի ներսում կա արտաքին գործերի հանձնաժողով, որն ունի որոշակի ազդեցություն, և այդ իմաստով իրենք իրենց բոլոր հնարավորությունները կներդնեն»,-ասաց նա:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ հավելեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ողջ գործընթացն աշխարհին ցույց տվեց Հայաստանի և Թուրքիայի մոտեցումներն իրենց ժողովուրդների ապագայի վերաբերյալ. «Մի պետություն, որը տեսել է Ցեղասպանություն, և առաջինը կարող է նախապայմաններ առաջ քաշել, գնում է խաղաղության, գնում է ստորագրման, և մյուսը, որ ցույց տվեց իր ռեգրեսիան ժողովրդավարությունից, և որը տապալեց այդ համաձայնագրերը: Աշխարհը հստակ գնահատեց այս մոտեցումները»,-եզրափակեց Արա Բաբլոյանը:

Հայերեն العربية English Русский

Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա՝ մասնակցելու միջազգային համաժողովի

Սերժ Սարգսյանը գործի քննության ընթացքում չի մասնակցի դատական նիստերին

Սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը