Սպորտ

Շախմատիստները շարունակում են ելույթները Իրանում 

1 րոպեի ընթերցում

Շախմատիստները շարունակում են ելույթները Իրանում 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանում շարունակվող«Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունում կայացավ 4-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից Արսեն Եղիազարյանը և Վահե Դանիելյանը հաղթանակներ նշեցին, իսկ Սիրանուշ Ղուկասյանը և Արփինե Գրիգորյանը պարտվեցին:

4-րդ տուրից հետո աղյուսակը 4 միավորով սկսեց միանձնյա գլխավորել Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Ամին Տաբատաբեյը: Արսեն Եզիազարյանն իր ակտիվում ունի 2.5, Սիրանուշ Ղուկասյանը՝ 2, Վահե Դանիելյանը՝ 1.5 միավոր:Արփինե Գրիգորյանը դեռ միավոր չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում