Հասարակական

Փետրվարի 23-ին ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք Գյումրի

1 րոպեի ընթերցում

Փետրվարի 23-ին ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների մեծ հոսք Գյումրի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջագայողների համար նախատեսված Skyscanner որոնման համակարգի փորձագետները ներկայացրել են այն քաղաքների ցանկը, որտեղ ռուսաստանցիները փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը, նախընտրում են անցկացնել իրենց հանգիստը: Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին ընդգրկվել է ամենաբյուջետային ուղղությունների եռյակում:

«Հայրենիքի պաշտպանի օրվա համար արտերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում այս տարի ընդգրկվել են խորվաթական Զագրեբը, հունգարական Դեբրեցենը և հայկական Գյումրին: Ռուսաստանից այս քաղաքներ տոմսի միջին գինը կազմել է 4-6 հազար ռուբլի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է «Իզվեստիա»-ն:

Փետրվարի 23-ին ամենաթանկարժեք հանգստավայր է համարվել խաղաղօվկիանոսյան Բորա-Բորա կղզին, այստեղ ուղևորվելու տոմսի արժեքը հասել է 497,5 հազար ռուբլու:

Ամանորյա տոներն անցկացնելու համար այս տարի Հայաստանն ընդգրկվել էր ռուսաստանցիների նախընտրած երկրների եռյակում՝:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում